Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն նախորդ շաբաթավերջին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններն հստակ գնահատականներ չի տվել՝ անդրադառնալով «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի սկսած ապստամբությանը։ Գրել է CBC-ը։
«Կարծում եմ՝ շատերը հարցեր ունեն այն մասին, թե սա իրականում ինչ է նշանակում: Դեռ շատ պատասխաններ չունենք։ Եվ կան չափազանց շատ շահարկումներ, որոնք կարող են ծայրահեղ հակաարդյունավետ լինել»,- ասել է Ջաստին Տրյուդոն լրագրողներին։