Լրահոս 24/7

ՀՀ-ի և Վրաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ու ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Վրաստանի ԱԳՆ Լևան Միքելաձեի անվան դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի տնօրեն Իրինա Դախունդարիձեի միջև:

Ինչպես հայտնում են Հայաստանի դիվանագիտական դպրոցից, կողմերը քննարկել են դիվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Վրաստանի դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:

Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալները, երկու երկրներում հավատարմագրված դեսպանները և այլ բարձրաստիճան դիվանագետներ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

6 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

6 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

7 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago