Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։
Նշվում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
«Հրադադարի խախտումից հետո Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 27֊ի ժամը 20։05-ի սահմաններում նույն վերը նշված ուղղությամբ կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով իբր հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի ԶՈւ֊ն հրադադարը հերթական անգամ խախտում է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը»,- ասված է հայտարարությունում։
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…
ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…