Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Օսիպյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից։