Լրահոս 24/7

Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում. Փաշինյան

Սյունիքի մարզում Նորավան-Որոտան-Շամբ ավտոճանապարհի՝ 7,9 կմ հատվածի անցանելիության ապահովման և ոլորանների պարամետրերի բարելավման աշխատանքներ են իրականացվում: Այդ մասին Կառավարության հունիսի 29-ի նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այն ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է:

«Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է, ըստ էության, կառուցվում, որն արդեն ավարտական փուլին է հասել, և այս տարի անպայման կավարտենք, չէ՞, ինչը, դուք հիշում եք, որ հայտնի իրադարձություններից հետո դեպի Իրանի Իսլամական Հանրապետության սահման տանող ճանապարհն անցնում էր Տաթևի ոլորաններով, որը դժվարանցանելի ճանապարհ էր, բայց, միևնույն ժամանակ, այդ ճանապարհը լիարժեք, ըստ էության, ծառայեց այս ընթացքում:

Մենք կարողացանք ապահովել այդ ճանապարհի գործունակությունը նաև այն բանի շնորհիվ, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախապես պլանավորված էր եղել: Իհարկե, հանգամանքների բերումով մենք արագացրինք, հընթացս որակի հետ կապված պրոբլեմներ առաջացան, բայց հաղթահարեցինք»,- ասաց Փաշինյանը:

Հետո որոշվեց երկրորդ ճանապարհը կառուցել՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ և Նորավան-Որոտան-Շամբ:ՏԿԵ նախարարը տեղեկացրեց՝ Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունն ավարտված է. «Ամեն ինչ նորմալ է: Սա գործող ճանապարհ է, արդեն բարեկարգում ենք, հիմնանորոգում ենք»:

Փաշինյանը հավելեց. «Արդեն նորոգում ենք, որպեսզի ամբողջությամբ նոր մայրուղի ունենանք, որը, կարծում եմ, էականորեն, նկատելիորեն կրճատում է Կապանից և Մեղրիից դեպի Երևան եկող ճանապարհը, և արդեն կունենանք այլընտրանքային երկու ճանապարհ»:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

6 hours ago