Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի համար 150 հատ «Zhong thong» ավտոբուս գնելու՝ կառավարության այսօրվա որոշմանը, որ ընդունվել է չզեկուցվող հարցերի թվում։
«Պայմանագրի շրջանակներում 150 հատ ավտոբուս ենք ձեռք բերել մինչ այս, բայց Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի և կապալառուների հետ, հիմա, առանց հատկացվող գումարի փոփոխության, 150 ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180-ը։ Եվս 30 ավտոբուս էլ գումարվում է այդ նույն որոշման շրջանակներում։ Այն շատ դժվարությամբ եղավ, որովհետև բարդ գործընթաց էր»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ Երևանի ավտոբուսային պարկը թարմացնելու ուղղությամբ կարևոր որոշումներ են կայացվել. «Ուրախ եմ արձանագրել, որ Երևանում ավելի ու ավելի շատ բարձրակարգ, նոր ավտոբուսներ են արդեն օգտագործվում։
Ուզում եմ հիշեցնել՝ 2017թ., որպես Երևանի քաղաքապետի թեկնածու և մասնակից ուժ, ՔՊ-ն խոստացել էր Երևանն ազատել «հուսահատության գազելներից և «մահվան վերելակներից»։ Ամբողջությամբ դեռ իրականացված չէ, բայց գործն արվում է մեծ տեմպերով»։
Ըստ նրա՝ այս տարի արդեն «գազել»-ներ չեն լինի․ դրանք փոխարինված կլինեն նոր ավտոբուսային պարկով։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…