ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։
«Ես այդ պահին Վիեննայում գործուղման էի, և պարոն Աշոտյանին այցելել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները՝ իմ հանձնարարությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ Աշոտյանը բողոքներ չի ներկայացրել պահման պայմանների հետ կապված։
«Հիմնական մտահոգությունները վերաբերել են գործի քննությանը, ինչպես նաև խափանման միջոցին վերաբերելի հանգամանքներին։ Դրանք մենք արձանագրել, փաստաթղթավորել ենք։
Աշխատակազմի ներկայացուցիչներն անընդհատ կապի մեջ են եղել պարոն Աշոտյանի փաստաբանի հետ։ Եվ այդ հարցերի հետ կապված մենք արդեն իսկ գրություններն ուղարկել ենք իրավասու մարմիններին և պատասխանները ստանալուց հետո արդեն կորոշենք ՄԻՊ հետագա գործողությունները»,- նշել է նա։Անդրադառնալով հարցին՝ արդյոք Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման չի՞ ենթարկվում, Մանասյանն ասել է.
«Մեզ համար շատ կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու ինչ դիրքորոշումներ է ներկայացնում, բայց նաև կարևոր է հասկանալ մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ։
Միայն դրա պարագայում է, որ մենք կարողանում ենք եզրահանգում իրականացնել հարցերի վերաբերյալ։ Կխնդրեմ սպասենք պատասխաներին, որպեսզի նոր հասկանանք, թե մանդատի շրջանակներում ինչ հնարավոր գործողություններ կարող ենք իրականացնել»։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…