«Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել ԲԱՂՐԱՄՅԱՆ 3 հասցեում գտնվող BAN ակումբ, որտեղ հայտնաբերել են էլեկտրոնային կշեռքով թմրանյութի կշռման փաստ, 21-ամյա աղջկա մոտ՝ մեթադոն տեսակի թմրանյութ և թմրանյութի շրջանառության այլ դրվագներ»։
Այս մասին հիշեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ անհերքելի ճշմարտություն է՝ ոստիկանությունը հրատապ ռեժիմով պետք է ահռելի ծավալով միջոցառումներ իրականացնի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը նախականխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ։
«Անհերքելի փաստ է նաեւ, որ մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները։ Յուրաքանչյուր ծնող իր հերթին պարտավոր է տեղեկացված լինել, թե, օրինակ, իր դուստրը գիշերվա ժամը 4-ին որտեղ է և ինչով է զբաղված։
Ոստիկանությանը հորդորում եմ նման բացահայտումներով հրապարակել հասարակական օբյեկտների անունները։ Հանրությունն էլ պետք է իրազեկված լինի, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, որ հանրային օբյեկտներում ինչ ռիսկեր կան»,- հորդորել է Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայի ակումբներից մեկը մեկնած օպերատիվ խումբը նկատել էր կասկածելի վարքագծով երիտասարդների, սենյակներից մեկից լսվել էին բարձր ձայներ: Ներս մտնելով՝ իրավապահները հայտնաբերել էին երիտասարդների, որոնց մոտ թմրանյութի նմանվող զանգված էր եղել, որը կշռել էին ոսկերչական կշեռքով: Թմրամիջոց էր եղել նաև երիտասարդներից մեկի ձեռքի թերմոսի մեջ:
Թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ակումբից ձերբակալվել ու բաժին էր տեղափոխվել 36 երիտասարդ, այդ թվում՝ ՀՀ և ՌԴ քաղաքացիներ: Նրանց թվում եղած 21-ամյա մի աղջկա ներքնազգեստի մեջ ևս մեծ քանակությամբ թմրամիջոց էր եղել:
36 հոգուց մի քանիսը կալանավորվել են, այդ թվում՝ ակումբի տնօրենը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…