Ստամբուլի քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ՝ այդ թվում 2 հրշեջ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով քաղաքապետի հայտարարությանը։
Հրդեհը տեղի է ունեցել Ստամբուլի ասիական հատվածում՝ Տուզլա շրջանի Օրհանլը արդյունաբերական գոտում։
Կրակի դեմ պայքարել է 138 մարդ և 48 միավոր հատուկ տեխնիկա։ Հրդեհի հետևանքով գործարանում տեղի են ունեցել փոքր պայթյուններ, որոնցից մեկի հետևանքով հրշեջ մեքենան բռնկվել է։ Գործարանի կայանատեղիում գտնված մեքենաները նույնպես այրվել են։