Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր երկրում զանգվածային անկարգությունների ֆոնին, լքել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստը և չեղարկել իր ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում է Le Figaroհրատարակությունը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Մակրոնը լքել է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը՝ հակաճգնաժամային հանդիպում անցկացնելու նպատակով։ Հանդիպման թեման Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններն են, որոնք հրահրվել են Փարիզի արվարձան Նանտերում ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությամբ։
Ըստ թերթի՝ Մակրոնը միջոցառումը լքել է իրավիճակի լրջության պատճառով։
Հրատարակության տվյալներով՝ անցած գիշեր ավելի քան 660 մարդ է բերման ենթարկվել, մոտ 250 ոստիկան վիրավորվել է։
Սպասվում է, որ Ֆրանսիայի նախագահին գագաթնաժողովում կներկայացնի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Հունիսի 27-ի առավոտյան Նանտերում ոստիկանը կրակել և սպանել է 17-ամյա Նահելին, քանի որ նա հրաժարվել է կատարել ոստիկանության հրամանները։ Նահելը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Հունիսի 27-ի երեկոյան բողոքի ցույց է տեղի ունեցել Նանտերում տեղի ոստիկանության շենքի դիմաց։ Այնուհետև ցուցարարները բախվել են ոստիկանների հետ։ Անկարգությունները տարածվել են Փարիզի այլ արվարձաններում։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները երկրում անկարգությունների դեմ պայքարելու համար 40 հազար ոստիկան են տեղակայել, որից 5 հազարը՝ Փարիզում։
«Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ քաղաքացիական դիտորդները, ապա ինքն է այդ դիտորդներին այլևս պահում…
Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը…
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով երկրի խորհրդարանի կայքում հոդված է հեղինակել, որտեղ հերթական անգամ կեղծ մեղադրանքներ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ծանոթ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…