Լրահոս 24/7

ՀՀ-ում ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։

Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի դիվանագետներ,

Նախ թույլ տվեք Դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին՝

Գլխավոր դատախազի գլխավորությամբ,

շնորհավորել մասնագիտական օրվա առիթով և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարությունը՝ բոլոր ոլորտներում, սկսած՝ սոցիալականից, ավարտած քաղաքականով: Իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը թերևս արդարադատությունն է:

Մենք՝ որպես քաղաքական իշխանություն, այս ուղերձն ամեն օր մեզ հետ ունենք՝ սկսած սոցիալական բնագավառից, վերջացրած արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով: Իհարկե, օրվա հետ կապ չունի, բայց նաև քանի որ սոցիալական արդարությունը նշեցի, այսօր Հայաստանում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում՝ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին և պիտի ընդգծեմ, որ կենսաթոշակի անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգից օգտվողների համար այն նաև անցել է նվազագույն սպառողական զամբյուղը:

Բայց, բնականաբար, կցանկանայի ավելի շատ կենտրոնանալ արդարադատության վրա: Մենք այս տարիներին նաև աշխատավարձերի էական բարձրացումներ ենք ունեցել արդարադատության ոլորտում: Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե ստեղծվել է բարձր աշխատավարձով, նաև դատախազության, դատական, քննչական համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել:

Իհարկե, հասկանալի է, որ այդ մոտեցումներն այնպես չէ, որ ընդունվում են բարյացկամորեն, բայց ես ամեն անգամ աշխատավարձերի բարձրացմանն անդրադառնալով, ասում եմ, որ մենք դա անում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատախազների, դատավորների, քննիչների, այլ՝ հանուն քաղաքացիների, որովհետև այդ միջոցով նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության՝ արդարադատության որակը: Եվ, այս առումով, մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանել, և այդ նոր ստանդարտը ես հավատում եմ, որ սահմանման ճանապարհին է, հաստատման ճանապարհին է:

Իհարկե, դա հեշտ ճանապարհ չէ, բայց մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով: Ուզում եմ ընդգծել, որ երկար բանավեճերի, քննարկումների արդյունքում Հայաստանում ի վերջո ստեղծվեց ապօրինի գույքի բռնագանձման համակարգը՝ կրկին դատախազության համակարգում: Եվ այդ մեխանիզմն սկսել է գործել:

Իհարկե, դեռ արդյունքներն առջևում են, բայց համոզված եմ, որ նաև միջազգային մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ոլորտում կկարողանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքներն ապահովել օրենքի գերակայության պայմաններում, որովհետև այն արդարության զգացման շատ կարևոր բաղադրիչ է:

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

6 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

6 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

6 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

7 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

7 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

7 hours ago