

Եվրամիությունը դատապարտել է Ստոկհոլմում Ղուրանի այրման գործողությունը և կոչ արել կանխել իրավիճակի սրումը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։
«ԵՄ-ն միանում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարին՝ ամենախիստ կերպով դատապարտելով Շվեդիայում Ղուրանի այրումը: Այս արարքը ոչ մի կերպ չի արտացոլում Եվրամիության տեսակետները: Հիմա ժամանակն է համախմբվել՝ աջակցելու փոխըմբռնմանը և խուսափել հետագա էսկալացիայից»,- ասված է փաստաթղթում։
Եվրամիությունը ուշադիր հետևում է նաև Բաղդադում տիրող իրավիճակին, որտեղ մի քանի հազար իրաքցիներ երեկ հավաքվել էին Շվեդիայի դեսպանատան մոտ՝ բողոքելով Ստոկհոլմում Ղուրանի պատճենի այրման դեմ:ԵՄ-ն հանգստության կոչ է արել և դատապարտել ցանկացած հարձակում դիվանագիտական առաքելությունների վրա։
«Ցանկացած Սուրբ Գրքի այրումը վիրավորանքի, անհարգալից վերաբերմունքի և սադրանքի գործողություն է: Նման ցույցերը տեղ չունեն Եվրոպայում, որը շարունակում է պաշտպանել կրոնի և արտահայտվելու ազատությունը»,- ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին, Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ռասմուս Փալուդանը, որը ղեկավարում է դանիական ծայրահեղ աջ «Stram Kurs» («Դժվար դասընթաց») կուսակցությունը, պատռել էր Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա խոզապուխտ լցրել մուսուլմանների Սուրբ գրքի մեջ և այրել:
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…