Լրահոս 24/7

Reuters-ի արձագանքը Թուրքիային

Լոնդոնում գործող Reuters լրատվական գործակալությունը, որը Թուրքիայի կառավարության կոշտ քննադատությանն է արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու հետ կապված միջազգային հետաքննության մասին հրապարակման պատճառով, հայտարարել է, որ այն համապատասխանում է լրագրողական սկզբունքներին, գրում է VOA-ի թուրքական ծառայությունը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք՝ Reuters-ը «ԱՄՆ-ի և Շվեդիայի դատախազները հետաքննում են Էրդողանի որդու դեմ կոռուպցիայի վերաբերյալ բողոքը» վերնագրով հրապարակում էր արել։ Դրանում ասվում է, որ Միացյալ Նահանգների և Շվեդիայի հակակոռուպցիոն իշխանությունները վերանայում են բողոքը, որում ասվում է, որ ամերիկյան ընկերության շվեդական մասնաճյուղը խոստացել է տասնյակ միլիոնավոր դոլարների «ատկատներ» վճարել, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին օգնի նրան ապահովել գերիշխող դիրք երկրի շուկայում։

Թուրքիայի կառավարության պաշտոնյաների զայրացած արձագանքից հետո, որոնք Reuters-ին մեղադրում են ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելու մեջ, VOA-ն հետաքրքրվել է թեմայի վերաբերյալ Reuters-ի տեսակետով: Գրավոր մեկնաբանությունում Reuters-ը նշել է, որ իր հրապարակումն արվել է Thomson Reuters-ի վստահության սկզբունքներին, գլոբալ հանրային շահերին և արդար ու ճշգրիտ հաշվետվություններին նվիրվածությանը համապատասխան:

Thomson Reuters-ի վստահության սկզբունքները, որոնք մշակվել են 1941 թվականին, պարտավորություններ են սահմանել Reuters-ի և նրա աշխատակիցների համար՝ մշտապես գործելու ազնվությամբ, անկախությամբ և կողմնակալությունից զերծ:

Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն էլ ասել էր, որ դատապարտում է Reuters-ին Բիլալ Էրդողանի դեմ «մանիպուլյատիվ և կեղծ լուրեր» հաղորդելու համար։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

13 minutes ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

2 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

2 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

4 hours ago

Սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…

5 hours ago

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…

5 hours ago