

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։
Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են երեխաների համար ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744 մլն դրամ։ Նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:
Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի: Դրանք վերաբերվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու Կառավարության ծրագրերին:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…