Լատվիան կվերսկսի ռուսաստանցիներից մուտքի արտոնագրերի դիմումների ընդունումը, ովքեր ազգականներ ունեն Եվրամիության երկրներում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Լատվիայի ԱԳՆ մամլո ծառայությունը։
«Անվտանգության ներկա իրավիճակը գնահատելուց և հարևան երկրների ու տարածաշրջանային գործընկերների հետ խորհրդակցություններից հետո Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 4-ից կվերսկսի արտերկրում գործող իր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արտոնագրի դիմումների ընդունումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վիզա ստանալու համար կարող են դիմել Լատվիայի քաղաքացիների և ոչ քաղաքացիների մերձավոր ազգականները, ԵՄ-ում, Եվրոպական տնտեսական տարածքում կամ Շվեյցարիայում բնակվող քաղաքացիների ընտանիքի անդամները, ինչպես նաև մարդասիրական նկատառումներով վիզայի համար դիմող անձինք:
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ վիզայի յուրաքանչյուր դիմում կդիտարկվի անհատապես, և դիմողը պետք է փաստաթղթերի միջոցով ապացուցի նշված կատեգորիաներից մեկի համապատասխանությունը։
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մարտի 24-ին մեկնարկող բանակցություններում կքննարկեն Սեւ ծովում կրակի…
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի…
Թեհրանը գործողությունների մեծ ազատություն չունի և ստիպված կլինի երկխոսության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, Fox…
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա…
Երևանում է Իրանի արտգործնախարարը: «Զվարթնոց» օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար…