Radar.am Կիրակի օրը Վաշինգտոնի Սպիտակ տանը իրարանցում է տեղի ունեցել. թիկնապահները հայտնաբերել են անհայտ փոշի, և ԱՄՆ նախագահի աշխատակազմը շտապ տարհանվել է:
Ինչպես հայտնում է BBC-ն, ավելի ուշ պարզվել է, որ փոշին կոկաին է։
ԱՄՆ Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին BBC-ին հայտնել է, որ փոշին հայտնաբերվել է կիրակի երեկոյան ժամը 9-ին, և Սպիտակ տունը փակվել է որպես նախազգուշական միջոց:
Нախագահի թիկնազորն անմիջապես կանչել է հրշեջներին, և նրանք արագ պարզել են, որ հայտնաբերված նյութը իրենից վտանգ չի ներկայացնում:
Այնուամենայնիվ, փոշին ուղարկվել է լրացուցիչ փորձաքննության:
Փոշին հայտնաբերվել է Սպիտակ տան Արևմտյան թևում, որտեղ, մասնավորապես, գտնվում է նախագահի աշխատասենյակը՝ Օվալաձև աշխատասենյակը, ինչպես նաև փոխնախագահի, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի, վարչակազմի մամուլի քարտուղարի գրասենյակները և հարյուրավոր այլ աշխատակիցների աշխատասենյակներ:
Այժմ հետաքննություն է ընթանում, թե ինչպես է փոշին հայտնվել Սպիտակ տանը:
Դերասան Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, այս որոշումը կայացրել է Բելգորոդի շրջանի Ալեքսեևսկի…
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում…
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղից…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել…
ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջել է հեռացնել իր պաշտոնական դիմանկարը Կոլորադո նահանգի Կապիտոլիումից՝ հեղինակին մեղադրելով իր…
APnews-ի փոխանցմամբ, Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության բանակցությունները վերսկսելու համար:…