Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը կարող է ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների պատճառ դառնալ։
Կոբիաշվիլին անընդունելի է համարել հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքը։ Խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մի խումբ դեռահասներ մտել են խաղադաշտ և վազել դեպի վրացի ֆուտբոլիստները: Ֆուտբոլիստների՝ հանդերձարան գնալուց հետո այդ դեռահասները գնացել են հայ երկրպագուների սեկտորի կողմ ու սկսել պլաստիկե և մետաղական տարաներ նետել հայերի ուղղությամբ:
«Այս անպատշաճ պահվածքի պատճառով մենք և՛ վիրավորեցինք հյուրերի երկրպագուներին, և՛ հնարավորություն չտվեցինք մեր հավաքականին հաղթանակը տոնել իր երկրպագուների հետ: Նման պահվածքը վնասում է և՛ ֆուտբոլին, և՛ երկրի միջազգային հեղինակությանն ընդհանրապես: Նշված միջադեպը կարող է ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների պատճառ դառնալ, համապատասխանաբար վնաս հասցնել նաև մեր հավաքականին և նրա երկրպագուներին»,- սոցցանցում գրում է Կոբիաշվիլին։
Վրացական երկրպագուների շարժումն էլ չի բացառել, որ այս պահվածքի պատճառով Թուրքիայի հետ Վրաստանի ամենակարևոր հանդիպումը կարող է կայանալ առանց հանդիսականի։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…