Լրահոս 24/7

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը անտեսող ցանկացած լուծում հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ՝ Պետեր Վիտանովի (Բուլղարիա), Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս), Ժորդի Սոլեի (Իսպանիա) և Նիկոս Պապանդրեուի (Հունաստան) հետ։

«Հանդիպումների ընթացքում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ հանգամանորեն ներկայացրել ենք արդեն յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, անվտանգությանն առնչվող մարտահրավերները, Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության էությունն ու դրսևորումները։

Կարևորել ենք Եվրոպական Միության գործադիր իշխանության կողմից ադրբեջանական ագրեսիային հասցեական և գործուն արձագանքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա առնվազն անհրաժեշտ է նման շարունակական գործողությունները զսպելու համար:Մտքեր են փոխանակվել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելու ուղիների վերաբերյալ, որպես հակամարտության լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գրավական։Նաև փոխանցել եմ, որ հակամարտության ցանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քաղաքական խորհրդակցություններն ու փոխադարձ այցերը»,- հայտնել է Սաղաթելյանը։

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…

3 minutes ago

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

26 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

40 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

43 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

60 minutes ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

1 hour ago