Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցել այդ հանրապետությունում տեղակայված ռուսական միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը։
Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով Մինսկի կողմից այս տեսակի զենքի կիրառման ալգորիթմի մշակման մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքը:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը Բելառուսի վրա հարձակման դեպքում միջուկային զենքի կիրառման ալգորիթմ կմշակի։
ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է Բելառուսի ղեկավարի խոսքն ընդունել «ամբողջությամբ»՝ նշելով, որ Լուկաշենկոն իր խոսքում ընդգծել է, որ ռուսական միջուկային զենքի հնարավոր կիրառման համար կպահանջվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան որոշումը։
«Ռազմական միջուկային ոլորտում Ռուսաստանի և Բելառուսի միջև նախկինում հայտարարված համաձայնագրերի էության մեջ որևէ փոփոխություն չկա»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…
Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Նա ասել…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…