Լրահոս 24/7

Հայերն իրենց պատմության ընթացքում և մինչ օրս ստիպված են պայքարել․ մարշալեկ Գրոձկի

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է առավել ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը Լեհաստանի հետ՝ հավելելով, որ երկկողմ օրակարգում մեծ է միջխորհրդարանական արդյունավետ շփումների դերը: Նա առաջարկել է ամրապնդել մեր խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց համար զգայուն հարցերում:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ անվտանգային մարտահրավերները, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների և զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքները: Ալեն Սիմոնյանը կարևորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը:

Անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության իրավունքների ոտնահարումից՝ նշելով, որ նրանք փաստացի պատանդի կարգավիճակում են հայտնվել: ՀՀ ԱԺ նախագահը լեհ գործընկերոջը տեղեկացրել է, որ մարդասիրական իրավիճակն օրեցօր վատթարանում է, և Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակումը խիստ հրամայական է:

Այս համատեքստում նա երախտագիտություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձեւի կապակցությամբ, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների։

Լեհաստանի Սենատի նախագահը նշել է. «Մենք հասկանում ենք, որ հայերն իրենց պատմության ընթացքում և մինչ օրս ստիպված են անընդհատ պայքարել. այդ վիճակի համար մենք մեծ ցավ ենք ապրում»:

Նա ընդգծել է, որ Լեհաստանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ՝ հարգելով հակամարտողների ցանկությունը եւ իրավունքները:

Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Սենատի հուշամատյանում:

Թիվ 1

Recent Posts

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…

10 minutes ago

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

14 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

16 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

16 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

16 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

16 hours ago