«Ադրբեջանը հետպատերազմյան ժամանակահատվածում ցույց է տվել, որ իր համար հարվածի ուղղությունները ոչ միայն ռազմաճակատն է, քաղաքական բանակցային գործընթացը, այլ նաև տնտեսականը»,-«Երկրի հյուրասրահում» հաղորդման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատահական չհամարելով նաև Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրադադարի խախտման դեպքերը:
Նկատելով, որ Սոթքում Ադրբեջանն իր նպատակին հասավ և ոսկու հանքի բաց շահագործումը դադարեցվեց, շատերը կորցրեցին իրենց աշխատանքը՝ ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ դրանից հետո թիրախավորվել է Երասխի գործարանի կառուցման գործընթացը:
«Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը, փորձում է ազդակ տալ միջազգային տարբեր ներդրողներին, թե Հայաստանում անվտանգ չէ ներդրումներ անելը»,-եզրակացրեց Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այն չի նշանակում միայն սահմանամերձ համայնքների ներդրումների նվազում, այլ որ ցանկացած ներդրող Հայաստան գալուց առաջ կարող է մի պահ մտածել, որ դրանք կարող են վնասվել, ինչը բերելու է Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքքրությունների նվազմանը:
Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Նա ասել…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…