Հասարակություն

«Մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև». Տիգրան Բալայան

Հուլիսի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը ելույթով հանդես եկավ «LINKS Europe»-ի կազմակերպած «Հարավային Կովկաս և Եվրամիություն․ հասցեագրելով մարտահրավերները և գնահատելով հնարավորությունները» (“The South Caucasus and the European Union – addressing challenges, seizing opportunities”) խորագրով համաժողովին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարության տեսակետները ԵՄ-ի՝ ՀՀ առանցքային միջազգային գործընկերոջ հետ համագործակցության վերաբերյալ ներկայացնելու հնարավորության համար․

«Գոյություն ունի մի նիդերլանդական սովորույթ, համաձայն որի՝ օրակարգը պլանավորվում է ամիսներ առաջ, և քանի որ մեզ այս կարևոր միջոցառման մասին տեղեկացրել են բոլորովին վերջերս, այսօր այն օրերից է, երբ ես Բրյուսելում եմ մի շարք ծրագրված հանդիպումներով, որոնք գործնականում խթանում են Եվրամիության հետ մեր համագործակցությունը։ ԵՄ-ն Հայաստանի առանցքային գործընկերն է բոլոր հնարավոր ոլորտներում: ՀԸԳՀ վավերացումից հետո Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ հետ առկա հավակնոտ օրակարգի ի կատար ածմանը։ Մեր գործընկերությունը խարսխված է ընդհանուր արժեքների վրա, որոնք միտված են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ամրապնդմանը, լավ կառավարմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը:

ՀԸԳՀ-ի իրականացումը վերահսկվում է փոխվարչապետ Մ․ Գրիգորյանի նախագահած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Մենք ունենք զարգացող տնտեսական համագործակցություն, ինչպես նաև ներդրումների ծավալների աճ։ Գիտամշակութային համագործակցությունը ևս մեր երկկողմ հարաբերությունների հիմնասյուներից է։

Եվրապոլի հետ վերջերս ստորագրված համաձայնագրերով և Եվրաջասթի հետ համանման համաձայնագրի նախատեսվող կնքմամբ մեկնարկում է ինստիտուցիոնալ համագործակցություն իրավապահ համակարգերի միջև, ինչը Հայաստանին և նրա որդեգրած բարեփոխումների օրակարգին վստահության դրսևորում է։

Հունվարին անցկացրինք Հայաստան-ԵՄ առաջին բարձր մակարդակի քաղաքական և անվտանգության երկխոսությունը։ Հայաստանը մեծագույն նշանակություն է տալիս մեր գործընկերության անվտանգային բաղադրիչին։ Մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև, շնորհակալ ենք նախագահ Միշելին, արտաքին գործողությունների եվրոպական ծառայության թիմին՝ դեսպան Կլաարի գլխավորությամբ, հետևողական ջանքերի համար, որոնք խրախուսվում են անդամ երկրների կողմից։

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ լավագույնն է, որ տեղի է ունեցել տարածաշրջանում 2008 թվականից ի վեր, երբ համանման առաքելություն տեղակայվեց Վրաստանում։ Մենք կարծում ենք, որ ԵՄ-ն ունի բավարար վստահության քվե իր հուսալի էներգետիկ գործընկերոջ հետ հարաբերություններում՝ սահմանի ադրբեջանական կողմում ևս նմանատիպ առաքելություն տեղակայելու համար, ինչպես նաև նպաստելու Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով ԵՄ առաքելությունների տեղակայմանը։

Մենք կարծում ենք, որ ԵՄ միջնորդությունը պետք է ամրապնդվի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկման մեխանիզմներով և միջազգային իրավունքով, իսկ պայմանավորվածությունները չհարգելու դեպքում պետք է լինեն հետևանքներ։ Ինչպես բազմիցս ափսոսանքով արձանագրել ենք, պայմանավորվածությունները չեն պահպանվում, քանի դեռ պարզ չէ, թե ինչ կհաջորդի դրանց խախտմանը։

Այդ առումով մենք ողջունում ենք բարձր ներկայացուցիչ Ժ․ Բորելի՝ Եվրոպական խորհրդարանում ստանձնած հանձնառությունը, որով վերջնաժամկետ է սահմանվում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը դադարեցնելու համար»,- ասել է Բալայանը՝ եզրափակիչ մասում ևս մեկ անգամ ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունը, որոնց նպատակն է համախմբել մարդկանց, որոնք փորձում են նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

7 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago