Կրեմլում չեն հետևում Վագներ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինի տեղաշարժին, դրա համար ո՛չ հնարավորություն կա, ո՛չ ցանկություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամաուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Ոչ, մենք չենք հետևում նրա տեղաշարժերին, մենք դրա ո՛չ հնարավորություն ունենք, ո՛չ ցանկություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը վերահսկում է Պրիգոժինի տեղաշարժերը՝ հաշվի առնելով վերջին հաղորդագրությունները, որ նա Ռուսաստանում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ:
«Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, ապա նա Սանկտ Պետերբուրգում է, որտե՞ղ է նա այսօր առավոտյան, գուցե առավոտյան մեկնել է Մոսկվա… Նա Բելառուսի տարածքում չէ»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում Անկախության պալատում արտասահմանցի և բելառուս լրագրողների հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…