Սպորտ

ՊՍԺ-ն կողմնորոշվել է, թե որքան գումարի դիմաց պատրաստ կլինի բաց թողնել Մբապեին

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ՊՍԺ-ից։

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, փարիզյան թիմի ղեկավարությունը որոշել է, թե ինչ գումարի դիմաց կհամաձայնվի բաց թողնել հարձակվողին։ 24-ամյա խաղացողի նվազագույն գինը 200 միլիոն եվրո է:

Նշվում է, որ ֆրանսիական ակումբը մտադիր է Մբապեի վաճառքով թարմացնել Նեյմարի տրանսֆերային ռեկորդը (222 մլն եվրո):

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մբապեն հրաժարվել է 2024/2025 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգելու տարբերակից և 2024 թվականի ամռանը կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողը կցանկանար այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ինքը՝ Մբապեն, պնդում է, որ մտադիր է հաջորդ մրցաշրջանն անցկացնել ՊՍԺ-ում։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում Ֆրանսիայի առաջնության 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուր  ArmSport.am

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

13 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

14 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

14 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

14 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

14 hours ago