Մենք դեմ չենք Ադրբեջանի հետ բանակցություններին, մեզ համար անընդունելի է բանակցությունների օրակարգը։ Իսկ Ադրբեջանը ոչ թե բանակցություններ է ուզում, այլ ցանկանում է, որ մենք ներադրբեջանական բանակցությունների մեջ ընդգրկվենք և դառնանք ադրբեջանցի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ խոսելով այն հարցի շուրջ, որ Արցախը պատրաստ է Բաքվի հետ երկխոսելու մի պայմանով` եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։
Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը մատնանշեց, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ հայտարարել է, որ մեզ տեսնում է Ադրբեջանի կազմում, հետևաբար, ըստ նրա, այդպիսի միջնորդություններն իրենց համար անընդունելի են։
«Ուզում է Ռուսաստանը լինի, ուզում է ԱՄՆ-ն լինի, մեզ համար ընդունելի չէ այն հանգամանքը, որ մեզ խցկում են Ադրբեջանի կազմում։ Մեզ համար անընդունելի է, որ մեզ խցկում են Ադրբեջանի կազմ, ով ուզում է լինի այդ միջնորդը։ Հիմա Արցախը խեղդամահ է լինում, իսկ, եթե մենք խոսում ենք, թե ինչպես ենք կապիտուլյացիայի ենթարկվում, սա այլ խնդիր է»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Դավիթ Բաբայանը նկատեց, որ Ռուսաստանը պետք է կատարի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Հենց այս պահանջով էլ օրեր առաջ նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ստեփանակերտը պահանջում է, որ ՌԴ-ն իր պարտավորությունները կատարի։
«Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, աշխարհը թքած ունի։ Ոչ մի տեղ գրված չէ, որ այդ հսկիչ կետերը պետք է տեղադրվեն Լաչինի միջանցքում, որ պետք է միջանցքը փակվի։ Չկա գրված նաև, որ Արցախը պետք է կողպվի և ենթարկվի կտտանքների։ Հայտարարությունում նման կետեր չկան, հետևաբար, ՌԴ-ն պետք է կատարի իր պարտավորությունները, ոչ թե մեզ խցկեն Ադրբեջանի կազմ», – ասաց Արցախի նախագահի խորհրդականը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի հետ երկխոսության, այն դեպքում, երբ իրենց հաղթող կողմ են զգում և հայությանն էլ արհամարհանքով վերաբերվում։
«Իրենց եղանակի տեսությամբ Երևանն էլ են ներկայացնում որպես Ադրբեջան, հասել ենք սրանք։ Իսկ ժամանակին Հեյդար Ալիևն Արցախի իշխանություններին պաշտոնապես էր դիմում՝ գրում էր Արցախի Հանրապետություն»,-հիշեցրեց նա։
Դավիթ Բաբայանը չի կարծում, որ Արցախում տարբեր գործիչների կողմից հակասական կարծիքներ են շրջանառվում։
Իսկ ինչ վերաբերվում է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է ուղիղ երկխոսեն, Բաբայանն արձագանքեց․ «Ինչի՞ մասին պետք է երկխոսենք՝ ո՞նց ենք միանում իրենց, ի՞նչ են մեզ թույլ տալիս։ Հիմա, եթե մարդիկ կան, ովքեր մտածում են, որ կարելի է դա անել, պրակտիկան հակառակն է ցույց տալու։ 1996-1997 թվականներին մեզ հետ չէին ուզում նստել ու բանակցել, հիմա են բանակցելո՞ւ։ Նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը գնա և Բաքվի հետ բանակցի, վայրկենական հասկանալու է, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Միգուցե պարոն Բաբայանը մտածում է այս ծանր վիճակից ինչ- որ կերպ հանել Արցախը թեկուզ երկխոսության միջոցով, բայց անձամբ ես մտածում եմ, որ դա հնարավոր չէ»։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…