Հասարակություն

Wildberries–ի հիմնադիրը մեկնաբանել է, թե ինչո՞ւ Հայաստան սնունդ չի առաքվում

Wildberries–ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան անդրադարձել է սննդի որոշ տեսակներ Հայաստան չառաքելուն։ Նրա խոսքով, սննդի առաքման հետ կապված խնդիրը կարող է լինել Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության մեջ։

«Կարծում եմ` կա փոխադարձ բարձր ստանդարտների, պահանջների խնդիր։ Ես գտնում եմ` այդ հարցերը մոտակա շրջանում կլուծվեն։ Սա ոչ թե լոգիստիկայի, այլ ավելի շատ փաստաթղթղերի ձևակերպումների հետ է կապված։ Մենք միշտ ցանկանում ենք համապատասխանեցնել բոլոր կանոններն ու ստանդարտները ԵԱՏՄ տարածքում։ Որքան էլ մենք ԵԱՏՄ անդամ երկրներ ենք, այնուամենայնիվ, ամեն անդամ երկիր ունի իր ներքին օրենսդրությունն ու առանձնահատկությունները, և ամեն ինչ չէ, որ ստացվում է հարթ ու անաղմուկ անել»,- նշել է նա։

Բակալչուկն ասել է, թե երկօրյա այցի ժամանակ հանդիպել է ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների, «ՀայՓոստի» ղեկավարության, ինչպես նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղերի տնտեսվարողների հետ։

Ըստ նրա` մի բան է, եթե մենք խոսում ենք երկու երկրների միջև սովորական առևտրի մասին, և մեկ այլ բան է, երբ խոսում ենք օնլայն պատվիրված ապրանքի մասին, երբ այն գնորդին պետք է հասնի կոնկրետ ժամկետներում։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

6 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago