Հասարակություն

Կաթողիկոսն անակնկալ այց է կատարել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Հուլիսի 3-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մեծ խանդավառության մեջ էր․ աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ էր այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը. Այս մասին հաղորդագրություն է տարածել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը։

Տեղի ունեցած միջոցառման վերջում օրհնության խոսքով հանդես եկավ ազգիս Վեհափառ Հայրապետը։ Նորին Սրբությունը մեծապես շնորհակալություն հայտնեց ճեմարանի տեսուչ Հայր Սուրբին՝ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ տպավորիչ և բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու համար, միջոցառում, որը, ըստ Վեհափառ Հայրապետի, հանգիստ կարող էր ցուցադրվել Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող դահլիճների բեմահարթակներում և արժանանալ ներկաների բուռն ծափողջույններին։

Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց ճեմարանում սպասավորող քահանա հայրերին ու սարկավագներին, ճեմարանի տնօրենին և ուսուցիչներին՝ աշակերտներին լավագույնս կրթելու և դաստիարակելու գործում ցուցաբերած տքնաջան աշխատանքի և մեծ ավանդի համար։ Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր երախտագիտությունը հայտնեց Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցու վարչական խորհրդի անդամներին և հոգաբարձուներին՝ ի դեմս տիկին Սյուզան Ռուբենի և տիար Սյունիլ Սոբտիի՝ Կալկաթայում հայոց եկեղեցիների և հայկական տարբեր կառույցների խնամքը գերազանց ձևով ապահովելու և դրանց հանդեպ հոգատար ուշադրություն դարձնելու համար։

Դիմելով ճեմարանականներին՝ Վեհափառ Հայրապետը պատգամեց գերազանց սովորել և մեծ հաջողություններ գրանցել, քանի որ հայ աշակերտների հաջողությունները պիտի խնդություն բերեն ճեմարանի հիմնադիրների՝ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի հոգիներին, պիտի պայծառացնեն նրանց բարի անունն ու հիշատակը։

Ըստ Ամենայն Հայոց Հայրապետի, ճեմարանի յուրաքանչյուր հայորդի պարտավորություն և պատասխանատվություն ունի՝ ճեմարանի հիմնադիրների զոհողությունն արդարացնելու, որպեսզի այն իզուր և ունայն չմնա։

Վեհափառ Հայրապետը հորդորեց ոչ միայն սոսկ ականատես լինել և պահել ու պահպանել հնդկահայոց փառահեղ անցյալի պատմությունը, այլև նորովի կերտել և հզորացնել հնդկահայոց գաղութի նոր ժամանակների պատմությունը՝ նույնպիսի փառքով ու հպարտ ապրումներով, որպեսզի գալիք սերունդները, գնահատելով ներկա ժամանակների գործերը, իրենք ևս նույն ապրումներն ու ներշնչանքն ունենան՝ հայրերից ավանդված ժառանգությունն իրենց հաջորդներին առավել հզորացած փոխանցելու։ Վեհափառ Հայրապետը հաստատապես նշեց, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է և նոր, բուռն կյանքով է ապրելու։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

12 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

12 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

13 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

13 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

13 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

13 hours ago