Վանկուվրում տեղի տեղի ունեցող ԵԱՀԿ վեհաժողովի /հուլիս 1-4/ աշխատանքներին զուգահեռ շատ կարևոր հանդիպումներ ունեցա British Columbia նահանգի վարչապետ Դեյվիդ Էբբիի, նահանգի առողջապահության նախարար Էդրիան Դիքսի և Կանատայի խորհրդարանի անդամ Փարմ Բեյնսի, Կանադայի Ֆինանսների նախարարի խորհրդարանական Թերի Բիչի հետ, ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավո Լիլիթ Գալստյանը։
«Բնականաբար մեր քննարկումների առանցքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված գոյաբանական ճգնաժամն էր, շարունակական շրջափակման հետևանք հանդիասացող հումանիտար ճգնաժամը, նոյեմբերի եռակողմ համաձայնության ոտնահարումը, գերիների և կորած անձանաց անհապաղ վերադարձի խնդիրը»,- նշել է նա։
Պատգամավորը բարձրաձայնել է՝ Ադրբեջանի ցեղասպանական վարքագիծն ապացուցում է, որ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՈՐՈՇՈՒՄՆ այլընտրանք չունի։
Կանադայի պառլամենտի անդամների հետ զրույցներում կարևորվել են նաև միջազգային հարթակներում հայկական խնդիրների, և հատկապես Արցախի հիմնախնդրում պրոհայկական կեցվածքների որդեգրումը․
«Անչափ կարևորում եմ, որ նախարար առողջապահության նախարար Էդրիան Դիքսն ու Կանատայի խորհրդարանի անդամ Փարմ Բեյնսը հանդիպումը տեղի ունեցավ Վանկուվրի Հայ կենտրոնում, ուր ներկա էին մեր համայնքի ներկայացուցիչներ։
Իսկապես, ոգևորված եմ մեր ոչ մեծաթիվ, բայց կազմակերպված համայնքի Հայրենիքին անմնացորդ նվիրումի վարքագծից։
Ի վերջո, Կանադայի բարձր ղեկավարության հետ հանդիպումների շարքը պայմանավորված է Վանկուվրի հայ համայնքի նկատմամբ հարգանքով, որոշիչ դերակատարությամբ, որ կազմակեպել էին Կանատայի Արևմտեան շրջանի Հայ Դատի հանձնախումբի անդամներ Վահէ Անտոնեանը, Վահէ Յակոբեանը և Ջեք Տեր-Հակոբյանը»,- նշել է Գալստյանը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…