Լրահոս 24/7

Մինչև հուլիսի 11-ի առավոտյան ԼՂ ողջ տարածքում կապահովվի շուրջօրյա էլեկտրամատակարարում

Հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարության կողմից որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան ԼՂ ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում:

Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը:

«Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների լրացուցիչ օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի ավելացման շնորհիվ:

Հուլիսի 11-ից էլեկտրամատակարարման համակարգը կրկին գործելու է վեցժամյա հովհարային անջատումների նույն ժամանակացույցով, քանի որ Ադրբեջանը հունվարի 9-ից ի վեր շարունակում է խափանած պահել Հայաստանից ԼՂ էլեկտրամատակարարումը:

Խնդրում ենք բոլորին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրականությունը՝ խուսափելու համար ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ու վթարներից:

Իսկ ավտոգազալցակայանների աշխատակիցներին ու մեքենաների վարորդներին հորդորում ենք հետևել անվտանգության ու ճանապարհատրանսպորտային երթևեկության բոլոր կանոններին՝ խուսափելու համար պատահարներից ու ավելորդ հերթերից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

8 minutes ago

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…

24 minutes ago

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…

32 minutes ago

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

1 hour ago

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

1 hour ago

Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg

Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…

1 hour ago