Լրահոս 24/7

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով Ռիո Բրանկոյի դիվանագիտական ​​ինստիտուտում։

Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին, երկու ժողովուրդներին կապող մշակութային կապերին, համագործակցության մեծ ներուժին, նախօրեին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով նախանշված ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին։
Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանի ռազմավարական կապը Հարավային Ամերիկայի հետ, որտեղ Բրազիլը հանդիսանում է մեր հիմնական գործընկերներից մեկը, մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է։

(…) Այս 34 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և համագործակցության հարուստ խճանկարի։

(…) Մեր գործընկերության հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքները: Հայաստանը և Բրազիլն, ունենալով ամուր քաղաքացիական հասարակություններ, պաշտպանում են ազատությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ սկզբունքներ, որոնք փորձության են ենթարկվել և վերահաստատվել մեր երկրների անցած ճանապարհին։

(…) Իհարկե, կա նաև ֆուտբոլը՝ համաշխարհային լեզու, որը մեզ միավորում է մեծ եռանդով։ 1990-ականներին, 2000-ականների սկզբին և մինչև այսօր, Հայաստանցի երեխաներն ու մեծահասակները հավաքվում են հեռուստացույցների շուրջ՝ ոգևորությամբ աջակցելով Բրազիլի ոսկե թիմերին։ Աշխարհի գավաթի յուրաքանչյուր հերթական հաղթանակ դրոշմել է Բրազիլը էմեր ընդհանուր երևակայության հիշողության մեջ՝ դարձնելով այդ անունն ուրախության և վարպետության հոմանիշ։ Այս համընդհանուր եռանդը սահմաններ չի ճանաչում՝ բորբոքելով քննարկումներ թե՛ Երևանի սրճարաններում, թե՛ Ռիոյի փողոցներում։ Սա հիշեցնում է, որ մեր կապերը ոչ միայն ինստիտուցիոնալ են, այլև խորապես մարդկային։

(…) Չնայած ահռելի մարտահրավերներին և անվտանգության մշտական ​​սպառնալիքներին, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

25 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

35 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

53 minutes ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

1 hour ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

1 hour ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

2 hours ago