Լրահոս 24/7

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական խաղերի մեդալակիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ և մարզիկներ:

Հիշեցնենք՝ Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 2 բրոնզե: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մարզիկներին ու մարզիչներին կատարած քրտնաջան աշխատանքի համար և շնորհավորել նրանց վերջին հաջողությունների առթիվ:

«Ձեր հաջողությունները շատ ոգևորիչ են ոչ միայն մեզ, այլև պատանիների համար: Շատ ուրախ եմ, որ մարզաձևերի ցանկն ընդլայնվում է ու հաջողություններ ենք գրանցում տարբեր մարզաձևերում:

Այս տարի մեր մարզիկներն արդեն 221 մեդալ են նվաճել ու սա շատ ուրախալի է: Սա նշանակում է, որ մարզիկները ցանկացած մրցաշարի հանդես են գալիս մեծ սրտացավությամբ, ինչի համար շնորհակալ եմ: Կառավարությունը շարունակաբար մեծացնում է սպորտին տրամադրվող աջակցությունը:

Բացի տարեսկզբին տրամադրվող հիմնական ֆինանսավորումից, արդեն երկրորդ տարին ֆեդերացիներին նաև լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրվում: Սա, վստահ եմ, օգնում է մարզիկներին կենտրոնանալու բացառապես իրենց մրցելույթների և մարզավիճակի վրա»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզիկներին՝ նշելով, որ շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը շարունակում է կայուն մրցելույթները: Նրա խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում կանանց թիմը կկարողանա ձեռնոց նետել տղամարդկանց հավաքականին:

Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մյուս մարզաձևերին, որոնցում հայ մարզիկները հաջողություններ են գրանցել. «Մուայթայի համար սա առաջին էական հաջողությունն է պաշտոնական մրցումներում. մարզաձևը մեր տեսադաշտում է:

Անիտա Մակյանը հիանալի հաջողություն գրանցեց կարատեում: Իսկ հրաձիգները ուրախացնում են իրենց կայուն ելույթներով»: Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում նաև մի շարք հուզող հարցեր բարձրացրել:

Թիվ 1

Recent Posts

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

41 minutes ago

Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…

2 hours ago

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

4 hours ago

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

19 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

19 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

19 hours ago