Աֆրիկյան առաջնորդները կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության ձգտելու կամք ցուցաբերել՝ նախքան այս ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը։
Այս մասին հայտարարել է Սենեգալի նախագահ Մակի Սալը Financial Times-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Սալի խոսքով՝ այդ պահանջը հասցվել է ՌԴ նախագահին հունիսին Ուկրաինա և Ռուսաստան աֆրիկյան խաղաղապահ առաքելության շրջանակում:
«Մինչ Ռուսաստան-Աֆրիկա մյուս գագաթնաժողովը Պուտինը պետք է որևէ գործողություններ ձեռնարկի՝ ցույց տալու իր ցանկությունը շարժվելու խաղաղության ուղղությամբ, գոնե հումանիտար առումով»,- ասել է Սենեգալի նախագահը։
Նա նշել է, որ ռազմագերիների հետագա փոխանակումը և ռուսների կողմից առևանգված երեխաների վերադարձն Ուկրաինա «կարող են շատ լավ ազդանշաններ լինել»։
Հարցին՝ արդյո՞ք Պուտինը խաղաղության որևէ ձգտում ցուցաբերել է, պաշտոնյան նշել է․ «Այդ գագաթնաժողովի ընթացքում, հնարավոր է, ևս մեկ հանդիպում անցկացնենք և հասնենք որևէ առաջընթացի»։ Ռուսաստան-Աֆրիկա համաժողովը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին աֆրիկյան յոթ երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին էին ներկայացրել իրենց խաղաղության ծրագիրը, իսկ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում նրանց ընդունել էր Վլադիմիր Պուտինը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…