Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրասենյակից հայտնել են Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցի մասին։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին հավաստիացրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, որն ուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը, որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնող, աջակցում է դրա ստորագրմանը։














