Լրահոս 24/7
05.08.2026

Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից

Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից

Կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերից երկուսը վերաբերվում են Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ վարկային համաձայնագրերի հաստատմանը

Ըստ նախագծի հիմնավորման՝ Համաշխարհային բանկի հետ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին և 2026 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2026 թվականի հունիսի 3-ին և 8-ին ստորագրվել է 170,3 մլն եվրո արժողությամբ (200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք) «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը, որը նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավվմանը:

Համաշխարհային բանկի վարկի ժամկետը 28 տարի է՝ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով, իսկ տարեկան լողացող տոկոսադրույքը կազմում է մոտ 3.93 տոկոս, ընդ որում առաջին վճարումը՝ 2036թ. հունիսի 15-ին, իսկ վերջինը՝ 2053թ. դեկտեմբերի 15-ին։

Համաձայնագրի  շրջանակներում գումարը ներառված է «ՀՀ 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքում բյուջետային աջակցության վարկերի գծով դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում, իսկ Համաձայնագրով սահմանված պայմաններով վարկի սպասարկման ծախսերը ներառված են ՀՀ 2026թ. պետական բյուջեի ծախսերում: Միաժամանակ, համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

Ըստ նախագծի հիմնավորման՝ վարկային միջոցներն ուղղվելու են տնտեսական վերափոխմանը, ներդրումների ու առևտրի ազատականացմանը, թվայնացմանը, ինչպես նաև՝ «կանաչ» տնտեսությանն անցնելուն և կլիմայական բարեփոխումներին։·

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։

Համաձայնագրի նախագծով առաջարկվող վարկավորման պայմանները հետևյալն են՝ վարկի գումար` 150 մլն ԱՄՆ դոլար։ Վարկի լողացող տոկոսադրույքը կկազմի 4.58%, ժամկետը՝ 15 տարի, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի։

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս միջոցներով նախատեսվում է աջակցել հարկաբյուջետային կառավարմանն ու պետական պարտքի արդյունավետ հսկողությանը, ինչպես նաև զարգացնել պետական արժեթղթերն ու ֆինանսական շուկաները։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է