Լրահոս 24/7
13.07.2023

Կառավարությունը լուծարեց Ստեփանավանի արտակարգ իրավիճակների օդանավակայանը

Կառավարությունը լուծարեց Ստեփանավանի արտակարգ իրավիճակների օդանավակայանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում ընդունված որոշմամբ, լուծարեց Ստեփանավանի արտակարգ իրավիճակների օդանավակայանը:

Որոշման նախագծում նշված է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերագործարկման և Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարով:

Ստեփանավանի օդանավակայանն ընդգրկված է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։

Մինչև 2013թ.–ը դրա 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է եղել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Հաշվի առնելով ընկերության ռազմավարական նշանակությունը (գտնվում է Վրաստանի Հանրապետությունից 20 կմ հեռավորության վրա) և գործունեության կարևորությունը՝ պետգույքի կառավարման կոմիտեն դիմել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ գյուղատնտեսության նախարարություններին՝ օդանավակայանի հետագա նպատակային օգտագործման և զարգացման վերաբերյալ առաջարկություններ տրամադրելու համար։

Պատասխան գրությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել էր ընկերության զարգացման ծրագիր, որի իրականացման համար պետական գույքի կառավարման կոմիտեին առաջարկվել էր բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Արդյունքում օդանավակայանը հանվել էր մասնավորեցման ցանկից։ Բայց, քանի որ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված զարգացման ծրագիրն այդպես էլ չէր իրականացվել, նախարարության առաջարկով այն դարձյալ ընդգրկվել էր 2017-2020թթ. մասնավորեցման ծրագրում, բայց մինչ օրս չէր մասնավորեցվել։

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում գտնվող օդանավակայանը տարիներ շարունակ թռիչքներ չի իրականացրել և որևէ գործունեություն չի ծավալել։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված են։

Լրահոս
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
12:16
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
12:04
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին