Արցախ

2025-ին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից. Էրդողան

Հուլիսի 12-ին Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Այս մասին գրում է ermenihaber-ը:

«Ադրբեջանցի լրագրողներից Խայալ Ազիզովը, նշելով, որ բոլորին հայտնի է Լեռնային Ղարաբաղում խնդիրների առկայությունը և իբրև թե այնտեղ տեղակայված ռուս զինվորները անհանգստացնում են Ադրբեջանին ու Հայաստանին, Էրդողանին ուղղել է հետյալ հարցը.

«Նախորդ շաբաթ Ադրբեջանի դրոշի նկատմամբ Ղարաբաղում անարգանք է եղել, ռուս զինվորները, իջեցնելով Ադրբեջանի դրոշը, գետնին են նետել, դրա տեսագրությունն էլ կա։ Ռուսները ցանկանում են, որ նրանք մնան այնտեղ։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ Ռուս զինվորը արդյո՞ք պետք է շարունակի իր ներկայությունը Ղարաբաղում, թե՞ երկու տարի հետո, եթե կողմերից մեկն ասի՝ թող ռուս զինվորը լքի Ղարաբաղը, նրանք պիտի լքեն։ Ձեր դիրքորոշումը սրա հետ կապված ինչպիսի՞ն է»:

Ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է.

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսասատանը մնա պայմանագրի համաձայն որոշված վայրերում մինչև 2025-ը: Իսկ 2025․-ին Ռուսաստանը լքելու է այդ վայրերը։ Պայմանավորվածությունն այդպիսին է։ Ես էլ հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու այդ պայմանավորվածությանը։ Իմ թանկագին եղբայր Իլհամ Ալիևն էլ՝ հետևողական է դրան։ Շնորհակալություն»»,- գրում է աղբյուրը:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

9 minutes ago

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…

29 minutes ago

Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…

47 minutes ago

Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…

55 minutes ago

ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…

1 hour ago

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…

2 hours ago