Vivamed կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասով լեհ բժիշկների հետազոտության արդյունքներով պայմանավորված՝ վերջինիս կթողնեն բուժման։ Այս մասին գրել է Ъ-ն։
Սաակաշվիլին դեռևս չի տեղափոխվի բանտ։
Նախօրեին Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտնել էր, որ Սահակաշվիլիի վիճակը բարելավվել է, ուստի նա կարող է հետ տեղափոխվել բանտ՝ պատիժը կրելու համար։
Չխաիձեն լրագրողներին ասել է, որ թեև Սահակաշվիլին գիրացել է, նրա վիճակը շարունակում է «ուշադրություն պահանջել», և նրան բանտ տեղափոխելու պատճառ չկա: «Լեհ բժիշկները լիովին համաձայն էին հիվանդին բուժելու մեր մարտավարությանը»,- ասել է նա:
Հուլիսի 13-ին Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին նախաձեռնել էր բժիշկներ ուղարկել Վրաստան՝ երկու քրեական գործերով վեց տարվա ազատազրկման դատապարտված Միխեիլ Սաակաշվիլիին հետազոտելու համար։ «Մենք ընկերներին դժվարության մեջ չենք թողնում: Բժիշկներն իմ խնդրանքով գնացին Վրաստան»,- այն ժամանակ ասել էր Մորավիեցկին: Ուղևորության ընթացքում լեհ բժիշկներն օժտված էին ԵՄ-ի մանդատով և լիազորություններով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…