Աշխարհ

Պուտինը պատմել է, թե ինչպես է որոշումներ կայացնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ որոշ հարցերի պատասխաններ փնտրելիս՝ շուրջօրյա մտածում է դրանց մասին, հետո լուծումներն իրենք են գալիս, բոլորովին անսպասելի։ Այս մասին գրել է ТАСС-ը։

Ռուսաստանի ղեկավարը, մասնակցելով ապագա տեխնոլոգիաների ֆորումի «Հաշվարկներ ու հաղորդակցություններ։ Քվանտային աշխարհ» լիագումար նիստի քննարկմանը, ասել է, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչպես է ինչ-որ հարցով որոշում կայացրել։ «Պատասխանը շատ պարզ է։ Ես անընդհատ մտածում եմ այդ մասին՝ օր ու գիշեր։ Ես քնում եմ – մտածում եմ դրա մասին, արթնանում եմ – մտածում եմ դրա մասին: Ինչ-որ հարցի լուծումը միանգամայն անսպասելի է գտնվում»,- ասել է Պուտինը։

Նրա զրուցակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պ. Ն. Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտի գիտաշխատող Իլյա Սեմերիկովը, որն աշխատում է քվանտային համակարգչի ստեղծման վրա, իր հերթին ասել է, որ այս գործընթացը կլանում է իր ողջ ժամանակը և ուշադրությունը։

 «Ամեն ինչ … պտտվում է երկու բանի շուրջ՝ քվանտային համակարգիչ ու մարդիկ: Սրանք այն երկու բաներն են, որոնք ինձ համար ամենահետաքրքիրն են կյանքում»,- խոստովանել է նա:

«Մի մոռացեք Ձեր կնոջը, դա թանկ կարժենա Ձեզ»,- ժպտալով նրան խորհուրդ է տվել Պուտինը։ «Ձեր կինը նույնպես հերոս է»,- հավելել է նա։

Վերադառնալով լուրջ տոնայնության՝ պետության ղեկավարը, դիմելով Սեմերիկովին, նշել է. «Ձեզ կարելի է միայն նախանձել, ինչպես նաև կարեկցել այն մարդկանց, որոնք կարոտով մտածում են, որ վաղն աշխատանքի են։ Բայց Դուք չեք ուզում աշխատանքից հեռանալ»։

«Այո, սա երջանկություն է, սա է երջանկությունը, երբ մարդն ապրում է այն գործով, որին նվիրել է իր կյանքը»,- հավելել է Կրեմլի ղեկավարը։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

5 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago