Աշխարհ

Առնվազն 13 ռուս բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել «Վագների» խռովությունից հետո

Առնվազն 13 ռուս բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել հարցաքննության «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ հրատարակության զրուցակիցների՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալությունները սկսել է Պրիգոժինի ապստամբությունից մի քանի ժամ անց։

Աղբյուրներից մեկն ասել է, որ ձերբակալություններն արվում են «շարքերը մաքրելու» նպատակով։ 

Շուրջ 15 ռուս սպա արդեն հեռացվել ծառայությունից, կամ կասեցվել է նրանց գործունեությունը։

Համաձայն տեղեկատվության՝ ԱԴԾ-ի կողմից ձերբակալվածների թվում է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատար, Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարի տեղակալ, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը։

Աղբյուրների խոսքով՝ գեներալը կալանքի տակ է Մոսկվայում, բայց ոչ քննչական մեկուսարանում, ապստամբության մասով բազմիցս հարցաքննվել է։

Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկն ասել է, որ Սուրովիկինը գիտեր ապստամբության պլանների մասին, սակայն չի մասնակցել դրան։ Սուրովիկինին մեղադրանք չի առաջադրվել։

Աղբյուրները նշել են, որ գեներալը գուցե ազատ արձակվի, հենց որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի, թե ինչպես արձագանքել ապստամբության հետևանքներին: 

Ինչպես գրել է The Wall Street Journal-ը, Պրիգոժինի ապստամբությունից հետո, մասնավորապես, բերման են ենթարկվել նաև Սուրովիկինի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Յուդինը և ռազմական հետախուզության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը։

Հետո զինվորականներն ազատ են արձակվել, սակայն նրանց տեղաշարժը սահմանափակվել է, նրանք հսկողության տակ են։ Յուդինը և Ալեքսեևը հեռացվել են աշխատանքից։ Մյուս ձերբակալվածների թվում են գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, որը նախկինում զբաղեցրել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ղեկավարել է Մարիուպոլի գրոհը լայնամասշտաբ պատերազմի սկզբում ու 2023 թվականի ապրիլից աշխատել է «Վագներում»:

Կրեմլն ու ՌԴ ՊՆ-ն չեն պատասխանել WSJ-ի լրագրողների՝ այս թեմայով մեկնաբանություն տալու խնդրանքին։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

10 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

11 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

11 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

12 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

14 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

14 hours ago