Արցախ

Արցախցիները երթով կգնան ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակ, հետո՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական շարժման ժամանանակ ելույթից հետո ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց իրենք հետագա քայլերի մասին։

Նա տեղեկացրեց, որ այսօր շարժվելու են դեպի ԿԽՄԿ գրասենյակ, որ հնչեցնեն իրենց պահանջը, այն է՝ իրական ու օբյեկտիվ տեղեկություն փոխանցել միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Այնուհետև շարժվելու են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր՝ ռուս խաղաղապահներին ներկայացնելու Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք, որից հետո հանդիպումը կշարունակվի Վերածննդի հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով։

Թիվ 1

Recent Posts

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

22 seconds ago

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

18 minutes ago

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…

45 minutes ago

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…

51 minutes ago

Խնդիր ենք որդեգրել՝ փոխել գյումրեցու կյանքի որակը. Առուշանյան

Գյումրիում մեկնարկել է ՔՊ նախընտրական եզրափակիչ հանրահավաքը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, թե «կառավարությունը,…

57 minutes ago

Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, հայտնում է L’Equipe-ը:…

1 hour ago