Լրահոս 24/7
14.07.2023

Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի. Կարապետյան

Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի. Կարապետյան

Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի։

Այս մասին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ, անդրադառնալով համացանցում իրեն քննադատող գրառման տակ արված հայհոյախառն մեկնաբանություններին, ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Պատգամավորը նշեց, որ ինքն ու թիմակիցները սոցցանցերում պարբերաբար գրոհների են ենթարկվում։ Նա սա նման դեպքերից մեկն է համարում։

«Երբ ես նայում եմ իմ գրառումների տակ մեկնաբանություններին, ակնհայտ է դառնում, որ դա ոչ թե ինքնաբուխ, բնական զայրույթ է, որն արտահայտվել է ոչ ճիշտ բառապաշարով, այլ կազմակերպված ինչ-որ գրոհ է և դրա նպատակը լռեցնելն է հանրային գործիչներին, այս պարագայում՝ ինձ։

Եվ ես ենթադրում եմ, որ նախորդող օրերին, հատկապես ԵԱՀԿ վեհաժողովի շրջանում տեղի ունեցած գրոհի էֆեկտիվությունը ցածր գնահատելով կազմակերպիչները որոշել են, որ իմ անձն էլ ներգրավվեն դրա մեջ»,- նշեց նա։

Իշխանական պատգամավորը ևս մեկ  անգամ կրկնեց, որ իր մայրը չի արել նման բան, չունի նման բառապաշար։

«Ինձ ճանաչող մարդիկ կարող են ենթադրություններ կազմել ինձ դաստիարակած մարդու մասին։ Ֆեյսբուքում իմ մոր ակտիվության դրսևորումներն ուսումնասիրելով կարող են եզրակացնել, որ մաքսիմում ինչ կարող է անել՝ իմ գրառումների տակ «Դիսնեյ» մուլտֆիլմի ստիկեռ դնելն է։ Կրկնում եմ՝ մայրս չի արել նման բան, չունի նման բառապաշար», – պարզաբանեց Մարիա Կարապետյանը։

Նա  նաև հավելեց, որ չունի ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունցել, բայց, երբ գործուղումից  վերադարձել է,  ֆեյսբուքյան էջին նամակ  է  ստացել, որով փորձել են կոտրել  սոցցանցի իր էջը։

«Այսինքն՝ այդ գրոհն այդ մասշտաբի էր հասել, ինչն իմ համար զարմանալի էր, ես չէի ակնկալում, որ այդ ուղղությամբ այդքան ջանքեր էր պետք  գործադրել։ Ես տարբերում եմ քաղաքացիների քննադատությունը հայհոյախոսությունից։ Մի օգտատեր շատ վատ բառապաշարով մեկնաբանություն էր թողել իմ գրառման տակ, այնուհետև, իբրև թե երկխոսություն էր սկսվել իմ մոր հետ, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- ներկայացրեց նա։

Լրահոս
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
12:16
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
12:04
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին