Լրահոս 24/7
14.07.2023

Ստեփանակերտից արձագանքում են Բայրամովին

Ստեփանակերտից արձագանքում են Բայրամովին

«Մեզ համար կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամ-Ստեփանակերտ երթուղին»,-հայտարարում է Արցախի անվտանգության և զարգացման ճակատ նախաձեռնությունը։

Հուլիսի 14-ին Ստեփանակերտում երկրի իշխանությունների կողմից հրատապ հրավիրված հանրահավաքը` անդառնալիության շեմին հասած Արցախում օրեցօր ուժգնացող մարտահրավերները արժանապատվությամբ հաղթահարելու և ինքնորոշման իրավունքի համար պայքարը շարունակելու բացառիկ հնարավորություն կարող էր դառնալ:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, երկրի համար բախտորոշ այս օրերին պայքարի իր բանաձևը բազմիցս հնչեցրել է և պատրաստակամություն հայտնել` կանգնել յուրաքանչյուրի կողքին, ում պարզած պաստառին գրված է` «Ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ»:

Հենց այս դիրքորոշմամբ շարժման մասնակիցներն առաջիններից էին, որ արձագանքեցին համաժողովրդական հանրահավաքի կոչին, սակայն ստիպված ենք ափսոսանքով արձանագրել, երկրի իրական վիճակի ու հանրահավաքին հնչած ուղերձների անհամաչափության փաստը։

Մենք անընդունելի ենք համարում, որ այս պատասխանատու իրավիճակում Արցախի Հանրապետության Նախագահն իր խոսքը չուղղեց ժողովրդին և նման օրհասական պահին նրա լռությունն արդարացված չէր:

Հանրահավաքին կոչ հնչեց ուղղված բոլորին, բացի ՀՀ կառավարությանը, որը փաստացի ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:

Ոչ մի ուղերձ չհնչեց վաղը Բրյուսելում սպասվող բանակցություններին ընդառաջ:

Դատապարտելի ենք համարում, որ չհնչեց որևէ խոսք ի աջակցություն Արցախի իրավունքները պաշտպանող Հայաքվեի գործընթացի:

– Մենք չենք կարծում, որ մինչև վերջ անկեղծ զրույց գնաց ժողովրդի հետ:

Անընդունելի ենք համարում հուսահատության տանող տրամադրություններ սերմանելը. 90-ականներին մենք շատ ավելի բարդ իրավիճակներ ենք հաղթահարել և դա հաջողվել է անվերապահ միասնության շնորհիվ:Այս համատեքստում հայտարարում ենք, որ մեզ համար կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամ-Ստեփանակերտ երթուղին, եւ մենք թույլ չենք տալու հատել այն, որովհետև պատմությամբ հաստատված փաստ է՝ Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ»։

Լրահոս
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
12:16
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
12:04
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի