Լրահոս 24/7
14.07.2023

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային քննարկում` Երեւանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել եւ տեսակետներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Էդգար Հակոբյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ ու մասնագետներ:

Գեւորգ Պապոյանը փաստել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Երեւանի քաղաքապետարանին հնարավորության տալ թողարկելու համայնքային պարտատոմսեր` լրացուցիչ ֆինանսական միջոցներ գեներացնելու նպատակով, որոնք ուղղվելու են մայրաքաղաքի զարգացմանը, բազմաթիվ խնդիրների լուծմանը, տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը, դպրոցաշինությանը եւ այլն:

Ըստ նրա` այսօր էլ նման հնարավորություն կա, բայց փաստացի այդ հնարավորությունը շատ սահմանափակ է` մոտավորապես 8-10 մլն դրամ, ինչը ֆոնդային բորսայի տրամաբանությամբ շատ սահմանափակ է, որն էական ազդեցություն չի կարող ունենալ քաղաքապետարանի գործունեության վրա:

Այդ պատճառով էլ պարտատոմսեր, արժեթղթեր երբեւէ չեն թողարկվել:Գեւորգ Պապոյանի հավաստմամբ քաղաքապետարանը ձեռնարկել է որոշակի գործընթաց, որպեսզի այդ հնարավորության ծավալները մեծանան:

«Բայց այստեղ կան որոշակի ռիսկեր, բարդություններ եւ իմ մոտեցումն է, որ կարելի է ստարտային, փոքր քայլով սկսել` հետագայում հստակ կանոնակարգելով բոլոր խնդիրներն ու հարցերը` ընդհուպ մինչեւ այդ իրավունքից զրկելը»,- ասել է նա:

Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը նշել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փաթեթը թույլ կտա համայնքին որոշակի ֆինանսական այլ աղբյուրներ ունենալ, դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները` գոնե 10-15 մլրդ դրամի չափով թողարկել համայնքային պարտատոմսեր:

Ըստ նրա` նշված որոշման համար հիմք է հանդիսացել նաեւ Կառավարության 2020 թվականի Կապիտալ շուկայի հաստատման մասին որոշումը, որում նշված է, որ Երեւան քաղաքի կողմից պարտատոմսերի շուկայի միջոցով պետք է իրականացնել ֆինանսավորում. մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 1-ն առնվազն մեկ թողարկում պետք է կատարվեր: «Մենք, ցավոք, այդ պահանջը խախտել ենք, քանի որ ունենք որոշակի սահմանափակումներ:

Առաջինը` «Բյուջետային համակարգի մասին» օրենքով պարտատոմսը պարտադիր պետք է ունենա նպատակայնություն, այսինքն` պետք է լինի սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակ, ինչը լուրջ սահմանափակում է, քանի որ այն եկամտաբեր չէ: Երկրորդ` նույնպես լուրջ սահմանափակում է մեզ համար` ներգրաված գումարի չափի եւ տարեկան սպասարկման մասով, այսինքն` 300 մլն դրամից ավելի թողարկում չենք կարող իրականացնել: Հաջորդը` մեկից ավելի վարկ ստանալու արգելքն է»,- ասել է Արման Ջհանգիրյանը:

Նա նաեւ անդրադարձել է հիմնական փոփոխություններին: Ըստ այդմ` առաջարկվում է ավագանուն տալ լիազորություն` որոշում ընդունելու վարկերի եւ փոխառությունների ներգրավման կարգով այլ փոխառությունների ներգրավման համար եւ պարտատոմսեր թողարկելու վերաբերյալ: Սահմանվում են փոխառու միջոցների ներգրավման եւ սպասարկման այլ ուղենիշներ` կապելով սեփական եկամուտների հետ: Մասնավորապես, առաջարկվել է ոչ ավելի, քան 30 տոկոսի գաղափարը:

Հաջորդ կարգավորումով հանվում է մեկ գործող վարկ ունենալու պահանջը` թողնելով միայն սեփական եկամուտի մեծությունից բխող տոկոսային սահմանափակումը: Պարտքի ներգրավումը կարող է տեղի ունենալ Ֆինանսների նախարարության համաձայնությամբ:

Գեւորգ Պապոյանը կարգի առնչությամբ բարձրաձայնել է, թե ինչն է խանգարել ունենալ այդ կարգը:

Լրահոս
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
12:16
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
12:04
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի