Ֆրանսիայի սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է ՀՀ-ին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին:
Լարշեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ նրա անվտանգությունն ապահովելու համար»:














