Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ խորը հիասթափություն հայտնելով Ռուաստանի ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարության կապակցությամբ։
«ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարությունը, որը մեկնաբանում է եռակողմ համաձայնագիրը և խաղաղության գործընթացը, թյուրիմացություն և հիասթափություն է առաջացնում։
Այն չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»,- ասված է հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է որակել ՌԴ ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը նման համատեքստում։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելու համար։
«Ադրբեջանը ցույց է տվել իր շարունակական հավատարմությունն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրին, սակայն ռուսական կողմն իր պարտավորությունների շրջանակներում չի ապահովել հայտարարության լիարժեք կատարումը։ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմամբ և շարունակելու է իր ջանքերն այդ ուղղությամբ»,- նշված է հայտարարությունում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…