Ռուսաստանն ունի տարբեր տեսակի կասետային զինամթերքի բավարար պաշար:
Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Կադրերը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Կցանկանայի ասել, որ Ռուսաստանն ունի տարբեր տեսակի կասետային զինամթերքի բավարար պաշար՝ տարբեր տեսակի»,-նշել է Պուտինը։
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի միացյալ շտաբի օպերացիոն տնօրեն Դուգլաս Սիմսը ճեպազրույցում ասել էր, որ Ուկրաինան կասետային զինամթերք է ստացել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև այլ երկրներից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 7-ին հայտարարել է Կիևի ռեժիմին կասետային զինամթերքի մատակարարումները սկսելու իր որոշման մասին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ նման մատակարարումները վտանգում են խաղաղ բնակիչներին և ուղղված են ճգնաժամի երկարացմանը։
Ուկրաինայի զինված ուժերը, ըստ ռուս զինվորականների, արդեն իսկ օգտագործել են կասետային զինամթերք Դոնբասի, մասնավորապես Դոնեցկի հրթիռակոծման համար։
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ դա թույլ է տալիս ենթադրել, որ ուկրաինական զորքերի խնդիրն առավելագույն թվով խաղաղ բնակիչների սպանությունն է։
Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտության մեջ՝ «ներառյալ ոչ միայն զենքի մատակարարումը, այլև անձնակազմի պատրաստումը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինա Արևմուտքից զենք մղելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…