Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը եևեկ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին։
«Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության իրավիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Ներկայիս վիճակն ակնհայտորեն անկայուն է, այն չի համապատասխանում որևէ մեկի շահերին: Ես ընդգծեցի Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը»,- ասել է Միշելը բանակցություններից հետո լրագրողներին հետ զրույցում:
Նա նաև նշել է Աղդամի միջոցով մարդասիրական ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի առաջարկը։
«Ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում, կոչ եմ անում երկու կողմերից էլ մարդասիրական պիտույքներ մատակարարել՝ բնակչության կարիքները բավարարելու համար»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որից հետո Միշելը հանդես էր եկել մամուլի համար հայտարարությամբ։Նա հանդիպումը բնութագրել է որպես «անկեղծ, ազնիվ և բովանդակալից»։
Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է այցելել Բրյուսել ամառվանից հետո, ինչպես նաև ևս մեկ հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…