Լրահոս 24/7

ՌԴ-ն պիտի պատրաստ լինի պատերազմի, այդ թվում Թուրքիայի դեմ․ Սատանովսկի

Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։

Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը խոստացել էր Շվեդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունը հնարավորինս հապճեպ վավերացման ուղարկել Թուրքիայի խորհրդարան։ Այդ թեմայով Ermenihaber.am-ը զրուցել է ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկի հետ։

Վերջինիս խոսքերով՝ դեռ վաղ է որևէ եզրակացություններ անել, քանի որ, ի վերջո, Թուրքիան դեռ վերջնականապես հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։«Ընդհանուր առմամբ էլ դա մեր գործը չէ: Մեզ չեն վերաբերում Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, բայց եթե Սկանդինավյան թերակղզին դառնա ՆԱՏՕ-ի մաս, ապա ՆԱՏՕ-ի հետ պատերազմի տեսանկյունից մենք պետք է պատրաստ լինենք դրան։

Այսինքն՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքում պետք է նախանշենք հրթիռային հարվածների թիրախները, որոշենք սահմանային ռեժիմը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրները այլևս չեզոք չեն»,-ընդգծել է նա։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

2 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

3 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

5 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

6 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

7 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

8 hours ago