Արարատի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրերին:
Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Արարատ համայնքի տարածքում գտնվող Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհահատվածի 12,2 կմ երկարությամբ հիմնանորոգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են
: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 192.5 մլն դրամ: Զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023թ.-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:
Այնուհետև վարչապետը ծանոթացել է Արարատ համայնքի Ավշար բնակավայրի մանկապարտեզի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուների ներկայացմամբ, կառուցվել են շինության հիմնահարկերը:
Աշխատանքները կատարվել են շուրջ 60%-ով: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 246 մլն 735 հազար դրամ, որից 30%-ը համայնքի բյուջեն է, իսկ 70%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում բնակավայրը կունենա նորակառույց մանկապարտեզ, որի նախագծային հզորությունը 170 տեղ է: Աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վեդի քաղաքի 2,2 կմ երկարությամբ փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Նշվել է, որ աշխատանքները կատարվել են շուրջ 65 %-ով: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 509 մլն 650 հազար դրամ, որից 45%-ը համայնքի բյուջեն է, իսկ 55%-ը՝ պետական բյուջեն:
Վարչապետի հաջորդ կանագառը եղել է Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարը, որի տարողությունը 29 մլն խմ է: Պատասխանատուները նշել են, որ կառուցվել է հիմնական պատվարի 85 մետրից 74 մետրը և 2-րդ պատվարի 17 մետրից 10 մետրը: Աշխատանքները կատարվել են 93%-ով:
Ջրամբարի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա վերջում։ Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, որից ԶՖԳ մասը կազմում է 75 մլն եվրո, իսկ Կառավարության մասը՝ 15 մլն եվրո: Ծրագրի ավարտման արդյունքում կապահովվի անխափան ինքնահոս ոռոգում 3200 հա հողամասում, որից 300 հա-ն նոր հողեր: Էներգիայի տնտեսումը կկազմի 19 միլիոն կվ/ժամ:
Ընդգծվել է, որ փորձնական տարածքներում նախատեսվում է ներտնտեսային ոռոգման ցանց մինչև հողամասի սկիզբ, որը հնարավորություն կտա անցնել ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառման: Պատասխանատուները նաև ներկայացրել են, որ Վեդու ջրամբարն իր տեսակով առաջինն Է Հայաստանում, որ ունենալու է ժամանակակից սկադա համակարգ, որը ոռոգման ավտոմատացված մոնիտորինգ լինող ծրագիր է և Երևանից՝ գլխամասից, հնարավոր կլինի արդյունավետ ջրաբաշխում իրականացնել:Փոքր Վեդիում վարչապետը հանդիպել է տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են խաղողի մթերման գործընթացին:
Վարչապետը նշել է, որ Կառավարությունը կքննարկի խնդիրներն ու կփորձի գտնել անհրաժեշտ լուծումներ: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: 2022 թվականին սկսված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: Ծրագրի նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 872 մլն դրամ:
Կառավարության ղեկավարը եղել է «Վեդի ալկո» ընկերությունում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը, առաջիկա ծրագրերին և խաղողի մթերման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…