Կոսովոն Թուրքիայից գնել է թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակ։ Այդ մասին, ըստ «Reuters»-ի, հայտնել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։
Վերջինս Facebook-ում լուսանկար է հրապարակել պաշտպանության նախարարի հետ ԱԹՍ-ի դիմաց՝ նշելով. «Անտանգության նպատակով արված վերջին ծախսերը երկիրն ավելի անվտանգ են դարձնում»։
Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն։ Նույն գրառման մեջ նշվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում Կոսովոյի բանակի անձնակազմը 80 տոկոսով ավելացել է։
Նշվում է, որ Թուրքիան այս պահի դրությամբ վերոհիշյալ ԱԹՍ-ների վաճառքի ու մատակարարման գործարք է կնքել աշխարհի 31 երկրի հետ:
«Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ները փորձարկումների ժամանակ օդում անցկացրել են 27 ժամ 3 րոպե՝ դրանով իսկ թարմացնելով այդ դասի ԱԹՍ-ների թռիչքի երկարության ռեկորդը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…